Վեբ հիմքով ծրագրավորում

 

Վեբ տեխնոլոգիաներն իրենց ճկունության, ցանցային հնարավորությունների, աշխարհագրական անկախության և բազմապիսի սարքերի վրա միաժամանակյա կիրառության շնորհիվ՝ լայն հնարավորություններ են ստեղծում ամենատարբեր նախագծերի և համակարգերի իրականացման համար։ 
Վեբ հիմքով, բացի կայք ծրագրավորելը, հնարավոր է նաև իրականացնել գրեթե ցանկացած թվային մտահղացում՝ ավտոմատացնել, կատարելագործել եւ արդյունավետ դարձնել բիզնեսի հետ կապված խնդիրներ, մարքեթինգի և մոնիթորինգի ուսումնասիրություններ կազմակերպել, իրականացնել վճարային տերմինալների, խորհրդատու տեղեկատվական ռոբոտների համակարգերի ծրագրավորում և ինտեգրում ընդհանուր ցանցին և այլն։
Վեբ հիմքով նախագծված համակարգերն ունեն մի շարք առավելություններ՝

  • օգտագործում են կենտրոնական տվյալների բազա և հնարավոր է միաժամանակ տարբեր հարթակներից նույն տվյալների հետ աշխատել,
  • սերվերները գտնվում են ինտերնետ ցանցում, իսկ համակարգը հասանելի է աշխարհի ցանկացած կետից, որտեղ կա համացանց,
  • չեն պահանջում պարբերաբար թարմացումներ, ինչպես soft ծրագրերը, ամբողջ թարմացումը և համակարգի կատարելագործումը տեղի է ունենում սերվերների վրա և անմիջապես հասանելի է բոլորին,
  • այս դեպքում համակարգչային գերհզորություն ունենում են միայն սերվերները, իսկ վերջնական հաճախորդ-սարքերը կարող են սովորական համակարգիչներ լինել, այդ թվում նաև ազատ հասանելի օպերացիոն համակարգերով, ինչը բազմակի անգամ նվազեցնում է ընդհանուր ծախսերը,
  • իհարկե, կան նաև թույլ կողմեր, սակայն կախված խնդրից և իրականացման որակից, կարելի է հասնել լավագույն արդյունքի։ Մենք կարծում ենք (հաշվի առնելով համաշխարհային միտումը), որ մի օր բոլոր համակարգերն էլ (նույնիսկ համակարգչում առկա ծրագրերն ու խաղերը) ցանցային տեխնոլոգիական հիմք են ունենալու։

Համակարգի նախագծման ամենաբարդ և կարևորագույն փուլը նախագծի մոդելավորումն է և մոդելի հիմք հանդիսացող բազայի կառուցումը։
Մենք պատրաստ ենք լսել, կատարյալ մոդելավորել և իրականացնել Ձեր ցանկացած մտահղացում։
 

Պատվիրել անվճար խորհրդատվություն