Ինովացիոն նախագծեր

Վեբ հիմքով ինովացիոն, start-up նախագծերի քննարկում, մշակում, սպասարկում:

IT Media-ն, հանդիսանալով Hanguyc Team-ի իրավահաջորդը, ունի բազմաթիվ բարդ վեբ նախագծերի իրականացման հարուստ փորձ։ Մենք առաջինն էինք, որ ստեղծեցինք ամբողջովին անկախ հայկական որոնման համակարգ, կոնտեքստային գովազդի հարթակ, հայկական սոցիալական և մասնագիտական ցանց, առցանց վճարային համակարգ և այլ մոտ 70 ծրագրեր։ Մոսկվայում և Մարրոկոյում գործող 5000-ից ավելի վճարային տերմինալների ցանցի ծրագրային կոդը վերափոխել ենք ամբողջությամբ վեբ և ազատ հասանելի ծրագրային լուծումների՝ օգնելով մեր գործընկերոջը խնայել տարեկան մոտ $250.000։

Պատրաստ ենք լսել Ձեր ամենահամարձակ մտքերը, քննարկել իրականացման ճիշտ ուղիները և մեծագույն ոգևորությամբ Ձեզ հետ միասին ստեղծել նորը։ 

IT Media-ն իր հետաքրքրությունների տիրույթում պատրաստ է ոչ միայն հանդես գալ՝ որպես վեբ համալիր ծառայություններ մատուցող կազմակերպություն, այլ նաև` որպես բիզնես գործընկեր։

 

Սիրով սպասում ենք Ձեր առաջարկներին