Բազաների մշակում

Ցանկացած լուրջ նախագծի հիմքում ընկած է բազան,
ամեն ինչ սկսվում է բազայի գրագետ իրականացումից։

Փոխկապակցված բազաների վրա հիմնված լուծումները Ձեր բիզնեսն արդյունավետ կառավարելու և վերլուծելու կարևորագույն միջոց են: Լավ մշակված տվյալների բազան ապահովում է տվյալների հավաքագրման, պահպանման և մոնիթորինգի գործընթացների ճկունություն և կարող է ծառայել որպես մի շարք ծրագրերի և վերլուծությունների հիմք:

IT Media-ն ավելի քան 10 տարվա փորձ ունի՝ տվյալների բազայի վրա հիմնված, վեբ հիմքով ինովացիոն նախագծերի մշակման, օպտիմիզացման, անվտանգության կատարելագործման հարցերում՝ SQL Server, Oracle և MySQL, ինչպես նաև, Cloud Big Data, NoSQL տվյալների բազաների կիրառմամբ:

Մենք վստահ ենք, որ մեր հաճախորդների մասշտաբային նախագծերի համար կարող ենք առաջարկել լիարժեք և արդյունավետ լուծումներ։

Անվճար խորհրդատվություն