Հնարավոր չէ գտնել հոսթինգ ծառայություն տրամադրող որևէ ընկերություն, որը հավասարապես լավը կլինի բոլոր կայքերի համար՝ անկախ օգտագործված տեխնոլոգիաներից։ Կան որոշ հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնել՝ հոսթինգային ընկերություն ընտրելիս․
Մենք ունենք վստահելի գործընկերներ տարբեր մայրցամաքներում, ինչպես նաև տեղյակ ենք, թե կոնկրետ դեպքի համար, որ տարբերակն է լավագույն լուծումը։ Երբեմն կարիք է լինում մի քանի հոսթինգում կայքի զուգահեռ սինխրոնիզացված տարբերակներ պահել։
Հոսթինգ ծառայության վճար մենք չենք գանձում, իսկ ծառայությունների մատուցման պայմանագրերն էլ կնքվում են Ձեր ընտրած հոսթինգի հետ։
Անվճար խորհրդատվությունԿան դոմեն գրանցող կազմակերպություններ (հաճախ նաև հոսթինգ ծառայություն մատուցող), որոնք առաջարկում են էժան, «անվճար» դոմենների գրանցում, որոնց պայմանագրերում, սակայն, մանր տառաչափով կան վտանգավոր կետեր, ֆինանսական թակարդներ։ Կան նաև տարածաշրջանային կամ համաշխարհային համբավ ունեցող ընկերություններ, որոնք երկար տարիների փորձ ունեն, և ինչպես հոսթինգի պարագայում, այստեղ էլ կան նրբություններ՝ կախված դոմենի զոնայից (.am, .com, .ru, .net և այլն), կիրառման նպատակից, այցելուների աշխարհագրությունից և այլն։ Դոմենի ընտրությունը այնքան էլ պարզ խնդիր չէ, ինչքան թվում է առաջին հայացքից։
IT Media-ն տրամադրում է անվճար խորհրդատվություն և օժանդակում դոմենի գրանցման պայմանագրի հարցերում։
Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդներին հասանելի լինեն լավագույն տարբերակները։