ITMediaUSA-ի բացումը Լոս Անջելեսում
19 Մարտ 2020

Մարտի 19-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բացվեց “IT Media” ընկերության ամերիկյան մասնաճյուղը՝ նպատակ ունենալով որակյալ և մատչելի վեբ ծառայություններ մատուցել ամերիկաբնակ մեր հայրենակիցներին (և ոչ միայն):

Ամերիկյան մասնաճյուղի բացման անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ պատվերներ ենք ստացել  Լոս Անջելեսում ապրող հայ գործարարներից։ Ինչ խոսք, աշխատանքների ընթացքում երբեմն առաջանում էին դժվարություններ՝ պայմանագրերի, գումարի փոխանցման և, առհասարակ, հեռավորությունից բխող այլ խնդիրների հետ կապված։

Այժմ մոտ գտնվելով մեր պատվիրատուներին՝ կարող ենք ապահովել մշտական հասանելիություն, ինչպես նաև պատվերի ձևակերպման, իրականացման և հետադարձ կապի առավել հեշտ ու արագ ընթացակարգ։

Առաջարկում ենք վեբ ծառայությունների լայն շրջանակ՝ կայքերի պատրաստում, սպասարկում, առաջխաղացում, վեբ բովանդակության մշակում, սոցիալ մեդիա մարքեթինգ, IT խորհրդատվություն և այլն (մանրամասները “Ծառայություններ” բաժնում):

Լիահույս ենք, որ IT Media USA-ը արդյունավետորեն կիրականացնի իր առջև դրած խնդիրները՝ հանդիսանալով վեբ հարթակում Ձեր հուսալի գործընկերը։

Բաժիններ